Կրթությունը բոլոր ոլորտների հիմքում պետք է լինի, որովհետև մենք բոլոր ոլորտներում ամեն օր կրթվելու խնդիր ունենք: Կրթությունը առանց արդարության, բարոյականության լինել չի կարող: Այն գիտելիքը, որը խղճի չի վերածվում, անօգուտ գիտելիք է: Մարդկային հարաբերություններով է պայմանավորված կրթական ամենահզոր գործոնը: Անգամ գիտությունը չի սահմանափակվում զուտ իմացությամբ, այստեղ ևս շատ կարևոր է խիղճը, գեղեցիկի ընկալումը: Հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մասնակությամբ մի նկարագրական դրվագի մասին կդիտեք հաղորդման ընթացքում: