11:07   28-05-2023
Image Description
Երևանի կանաչ ֆոնդին հսկայական վնաս է հասցվել. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
Թողնել մեկնաբանություն

Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը։

Կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ։

Loading...