Արևելյան անհասկանալի կլկլոցով ռադիոյի ձայնը խլանում է։ Տղան բերում է հոր հնացած դհոլը։ Մի քանի հարված, մի երկու շարժում։ Կարծես ստացվում է վերհիշել հայկական քոչարին։ Քոչարին բարդ պար է, բայց պիտի ոգու ուժով կերտել այն։ Սա հայի մշակույթն է. չի վաճառվում։ Խառնվում է, բայց մի խառնեք, մի մրոտեք։
Սա մեկնարկ է ազգ֊պետության համար։ Չդադարել լսել Կոմիտաս։ Չմոռանալ կարդալ Չարենց։ Մշակույթը ինքնություն է՝ բունկերից մինչև քաղաքի կենտրոն։ Մշակույթով պատերազմ չեն հաղթում, հաղթում են հանուն: Պատերազմ 4-րդի չորրորդ մասը պատմում մշակույթում մեր պարտության մասսին: Արժեքները, որոնց, ամեն դեպքում, պիտ բերել առաջին հորիզոնական: