14:30   30-05-2023
Անոթային գոյացություններ կամ հեմանգիոմա. միջամտե՞լ, թե՞ ոչ. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Հեմանգիոմաները կամ անոթային խալերը իրենցից ներկայանում
են բարորակ գոյացություն, կազմված արյունատար անոթներից։ Կարող են առաջանալ գրեթե ամենուր:
Դրանք  կարող են ի հայտ գալ ծնվելուց հետո և
ինքնաբերաբար, առանց որևէ բուժման անհետանալ։ Սովորաբար հեմանգիոմաները վտանգավոր չեն,
բայց երբեմն կարող են արյունահոսել կամ խոցոտվել։ Հազվադեպ, բայց երբեմն կարող են նաև
չարորականալ: Հեմանգիոմաները երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող գոյացուցություններից
մեկն են։ Բուժումը ներառում է դեղորայքի օգտագործում, լազերային թերապիա, էլեկտրոկոագուլյացիա
և կրիոթերապիա։



Մանրամասները տեսանյութում, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ, Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ զրույցում: 

Loading...