13:27   31-05-2023
Image Description
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հետագա ընդլայնման ուղիները
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:

Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք  հարցեր:

Loading...