Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։
Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը: