11:06   01-06-2023
Image Description
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատությունների երեխաների ձեռքի աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։

Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։

Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 15-ը:

Loading...