12:09   01-06-2023
Image Description
«Դուք եք որոշելու, թե մենք ինչպես ենք ապրելու ապագայում». Տիգրան Ավինյան
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 1-ը բոլորիս համար տոնական տրամադրության, գեղեցիկ միջոցառումների օր է։ Բայց և այնպես հունիսի 1-ը մի շատ կարևոր խորհուրդ ունի՝ դա ձեր իրավունքների օրն է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքաապետարանի «Դպրոցական ավագանու» նիստին ողջունելով դպրոցականներին` ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քանի որ դուք մուտք եք գործում ավագ դպրոց և սա հասուն կյանք մտնելու ճանապարհն է, կարծում եմ մենք կարող ենք և պետք է զրուցենք այն կարևոր հարցերի շուրջ, որոնք ձևավորելու են ձեր ներկան և ապագան»,- ասաց Տիգրան Ավինյանը նշելով՝ «դժվար չէ կռահել, թե ինչու են երեխաների իրավունքներն առանձնացվում ընդհանուր մարդու իրավունքներից, որովհետև այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն ու քաղաքական կյանքն են և առհասարակ դուք եք որոշելու, թե մենք ինչպես ենք ապրելու ապագայում»։

Loading...