12:11   01-06-2023
Image Description
Տեղի է ունեցել հանդիպում՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատությունների տնօրենների և խնամվող սաների մասնակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ համակարգի երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատությունների տնօրենների և խնամվող սաների մասնակցությամբ, որին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, նախարարի տեղակալը ընդգծել է հաստատությունների միջև փոխգործակցության անհրաժեշտությունը, առկա խնդիրների լուծման գործընթացում մեկտեղելով բոլորի ներուժն ու գիտելիքները։

Հաստատությունների ներկայացուցիչներն ու սաները խոսել են երեխաների առողջության պահպանման և ամրապնդման, կրթության, արժանապատիվ ապրելու, ընտանեկան միջավայրում ապրելու և այլ հիմնարար իրավունքների, ինչպես նաև դրանց իրացման հետ կապված խնդիրների մասին։ Անդրադարձել են նաև կառույցների գործունեությանը, բազմամասնագիտական խմբի կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․քննարկվել են հաստատությունների աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություններն ու իրականացվող և նախատեսվող վերապատրաստումներին առնչվող հարցեր։

Loading...