13:09   01-06-2023
Image Description
«Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում տեղի են ունենում մեծ փոփոխություններ». Տիգրան Ավինյան
Թողնել մեկնաբանություն

«Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և, ինչպես գիտեք, որոշ դեպքերում դա խնդիրների է հանգեցնում, բայց դրանք վստահաբար ժամանակավոր են», - «Դպրոցականների ավագանու» նիստին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ արձագանքելով աշակերտներից մեկի՝ տրանսպորտային երթուղիների վերաբերյալ զեկույցին։

Ավինյանի խոսքով՝ Երևանում, ընդհանուր առմամբ, շատ կարևոր հարց է լուծվում․ «Մեր հին «գազել»-ների փոխարեն գծեր ենք ներմուծում նոր, որակյալ ավտոբուսներ։ Վերջերս նույնիսկ գերմանական «MAN» ավտոբուսներ ենք ձեռք բերել։ Այդ ավտոբուսները նույնպես ծառայելու են Երևանին և երևանցիներին։ Իհարկե, այն անհարմարությունները, որոնք այս ընթացքում կան, ունեն պարզ լուծում․ ապագայում կլինի միասնական տոմսային համակարգ, որը կգործի բոլոր ավտոբուսներում»։

Loading...