Հայաստանը մի օր կդառնա գինու երկիր. «Բիզնեսի անատոմիա»
Արցախում երևի չկա այդպիսի ընտանիք, որ չիմանա խաղողի հետ աշխատելու տեխնիկան, գինի ստանալու նրբությունները: Դա այնքան անընդհատ գործընթաց է, որ ժամանակի ընթացքում դառնում է հոբբի: Այդպես էլ եղավ հենց Թևան Պողոսյանի հետ: Ստեղծվեց «Մունք»-ը, որը նախևառաջ ստեղծագործական մեծ աշխատանք է: Մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները հենց մոտիվացիայի արդունք են: Վերջերս էր, որ հայկական այս գինին արժանացավ ոսկե մեդալի, որը վստահաբար առաջինն է, բայց ոչ վերջինը: