Հաշվարկներ անող, հաշվապահ Արման Այվազյանը 2021 թվականին հիմնեց սեփական ընկերությունը՝ Հայք հաշվապահական ընկերությունը: Նրա գործունեության մի հունը այդ կողմով է ընթանում, մյուսը՝ դեպի ռազմական պատրաստություն: Վստահ է, որ հաշվարկները համապարփակ պաշտպանության մեջ ունեն ամենաէական դերն ու նշանակությունը: Այսօր այդ ուղղությամբ անգործություն է, և նկատվում է, թե ինչքան կարևոր է այն իրականում: Կա՛մ մենք 2020-ին լավ չէինք հաշվարկել, կա՛մ հաշվարկել էին, բայց կամք չունեինք այն իրագործել հողի վրա: