15:00   21-05-2020
Քաղաքը փրկելու ճանապարհային քարտեզ.որ կարգավորված տրանսպորտ ու մաքուր օդ ունենանք, իսկ երեխաները՝ բակային ընկերներ.«Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Ճարտարապետության ոլորտում իրար չենք շարունակում: Այսօրվա նախագծողը չի դիտարկում նախկինների փորձը և չի հաշվարկում իրենից հետո եկողների մարտահրավերները: Կառուցում են՝ առանց մտածելու հետոյի մասին: Այսօր Երևանի կենտրոնը խեղդվում է խտությունից: Խախտված են քաղաքաշինական բոլոր նորմերը, ինչի հետևանքով ունենք խցանումներ, վատ աշխատող տրանսպորտ, աղտոտված մթնոլորտ և երեխաներ, որ չունեն բակային ընկերներ: Շենքերն այսօր բակեր չունեն: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն, ով Երևանի Հրազդան մարզադաշտի, Գյումրու օդանավակայանի, Մարզահամերգային համալիրի համահեղինակներից է, քաղաքը փրկելու ճանապարհային քարտեզ է առաջարկում:

16:31   16-05-2022
Loading...