11:23   03-06-2023
Image Description
Խաղաղապահները Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, նշված է գերատեսչության ամենօրյա ամփոփագրում:

«Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- տեղեկացնում է խաղաղապահ զորակազմը։

Loading...