11:34   03-06-2023
Image Description
«Պատմականորեն Հայաստանում խխունջների արտադրությունը զարգացած չի եղել»․ փոխնախարար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն, որտեղ ծանոթացել է ֆերմայի գործունեությանն ու հետևել արտադրական գործընթացին։  

Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը նշել է, որ խխունջների արտադրությունը պատմականորեն Հայաստանում զարգացած չի եղել, մինչդեռ բարձրարժեք գյուղատնտեսության մասին խոսելիս, հարկավոր է հաշվի առնել նաև այս կարևոր ենթաուղղությունը: 

Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ խխունջների համաշխարհային շուկան մեծ է, առկա է պահանջարկ: Հիմնական սպառող և ներկրող երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան:

Loading...