Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով, շուրջ 5 կիլոմետր հատվածում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն մեկ շաբաթ իրականացնում է մայթեզրերի մաքրման աշխատանքներ։
Այսօր ավարտական փուլն է:
Հեռացվում են երթեւեկությանը խանգարող ծառաթփատեսակները, քարերը, տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբը։
Աշխատանքներին միացել է նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը։