Կորոնավիրուսի համավարակն ընդգծեց քաղաքակրթական հսկայական կոնֆլիկտը, որ բոլորինս է: Սա հերթական ճգնաժամը չէ, մարդիկ այսօր առերեսվում են լինել- չլինելու խնդրին: Լինելիության մարտահրավերին մարդկությունը պետք է համարժեք քայլերով հակադարձի: Մտավորականների ստեղծած 12-ի խորհուրդը ուղերձ ունի ամբողջ աշխարհին. «Աններելի է հոգևոր հզոր ժառանգության և մարդկային մտքի մեծագույն նվաճումների պայմաններում շարունակել պահպանել մարդու մեջ մարդուն ոչնչացնող այսօրվա ամոթալի աշխարհակարգը, հատկապես, երբ այն արդեն բացահայտորեն ընթանում է մարդուն ոչնչացնելու ուղիով. պահի հրամայականն է միավորվել եւ ամբողջացնել աշխարհով մեկ արդեն իսկ ծավալվող նոր արժեհամակարգի փնտրտուքը հանուն նոր աշխարհի, հանուն նոր մարդու»: