Համշենցիների մոտ պահպանվել է ազգակցականների միջև ամուսնությունը: Հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է «Վովա» խմբի երգերից մեկը՝ «ՅԵ խալա»: Երգը պատմում է սիրահարված երիտասարդի ապրումներն ու դժգոհությունը: Երիտասարդը սիրահարվել է իր հորաքրոջ կապուտաչյա աղջկան, բայց հորաքույրը դստերն օտարին է տվել կնության: