Սկսվում է Թուրքիայի պատմության հաջորդ հարյուրամյակը: Էրդողանն այս մասի իր երդմնակալության ժամանակ առանձնահատուկ շեշտեց` Թուրքիան պիտի վարի ակտիվ քաղաքականություն: Էրդողանի ղեկավարության նախորդ 9 տարիները, սակայն, պակաս ակտիվ չեն եղել: Էրդողանի նոր կառավարության կազմը աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչն ավելի է վախեցնում՝ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի դրությունը: Ուժային կառույցի ղեկավարը ՝ Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանը , դարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար: Նա նախկին զինվորական է, որն իր ուսումը ստացել է ԱՄՆ-ում:
«Ֆիդանին Էրդողանը միշտ կոչում էր՝ իմ գաղտնիքների պահապանը»,- ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: