Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Սարալանջից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով, շուրջ 5 կիլոմետր հատվածում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իրականացրել է մայթեզրերի մաքրման աշխատանքներ։
Հեռացվել են երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակները, քարերը, տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբը։ Աշխատանքներին միացել է նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը