12:57   06-06-2023
Image Description
ՀՀ արդարադատության նախարարը կհանդիպի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունիսի 11-14-ը կգործուղվի Ստրասբուրգ, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Loading...