Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ունենք 4 մասնակի փլուզված տներ, վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկայում կունենանք հստակ պատկեր և կհասկանանք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի այդ տները վերականգնվեն։ Անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են նրանց կրած վնասները»,- ասաց Սարգսյանը։