17:35   06-06-2023
Image Description
Դատավորները կկարողանան բողոքարկել պատասխանատվության ենթարկելու որոշումները
Թողնել մեկնաբանություն

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ԲԴԽ որոշումները կարող են բողոքարկվել։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ԲԴԽ որոշումների բողոքարկման համապատասխան դրույթ։ 

Ըստ նախագծի՝ բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է ամբողջական կազմով, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի՝ սահմանած կարգով ընտրված անդամը։

Loading...