18:51   07-06-2023
Image Description
«Ռուսաստանը փայփայել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները». Միշուստինը՝ Փաշինյանին
Թողնել մեկնաբանություն

«Մոսկվան փայփայում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ», - ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Միշուստինը նրան է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին էլ փոխանցել է բարեմաղթանքներ։

«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ՝ չնայած մի շարք անբարյացակամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցներին», - ասել է Միշուստինը։

Loading...