19:42   07-06-2023
Image Description
ԱԺ նախագահը ՄԹ Համայնքների պալատի պատգամավորին մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետևանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին:

ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:

ՀՀ ԱԺ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող պարբերաբար հնչող ուղիղ հայտարարությունների համար, այդ թվում` Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հարավային Կովկասի ներկա իրավիճակին` առանցքային համարելով առկա անվտանգության հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետևանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ: Բարձրաձայնվել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձության հարցը:

Loading...