12:52   08-06-2023
Image Description
Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար. Վեդանտ Պատել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ դարձյալ անդրադարձել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե սպասվո՞ւմ է արդյոք, որ այս անգամ կողմերը կարող են իրականում ինչ-որ հստակ արդյունքի հասնել:

«Ես, անշուշտ, չեմ պատրաստվում հաստատել կամ առաջարկել որևէ պատկերացում ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի վերաբերյալ, բացի միայն ասելուց, որ մենք, իհարկե, ինչպես լսեցիք այս շաբաթվա սկզբին, անհամբեր սպասում ենք հյուրընկալելու բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», –ասել է Վեդանտ Պատելը:

Loading...