15:42   08-06-2023
Image Description
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Թողնել մեկնաբանություն

Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ 

Միջոցառմանը, Ադրբեջանի հետ մեկտեղ, մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ համակարգող ծառայությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը, ԱՊՀ պետությունների տարածքում կազմակերպված և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի համակարգման բյուրոն, սահմանային ծառայության վետերանների հասարակական միավորումների միջազգային միության համակարգող խորհուրդը և պատվավոր հյուրեր:

Նիստում կքննարկվեն ԱՊՀ երկրների սահմաններին տիրող իրավիճակը, 2023-ին իրականացված և 2024-ին նախատեսվող համատեղ գործողությունները և այլն։

Loading...