15:47   08-06-2023
Image Description
ԱԺ նախագահը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետևանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին:

Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետևանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարևորվել են միջազգային գործընկերների աջակցությունը և հասցեական հայտարարությունները:

Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը:

«Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, և այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարևոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Loading...