16:39   08-06-2023
Image Description
Արմեն Գրիգորյանը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին՝ հստակ և հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:
 
«Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին՝ ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձում է ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։
 
ՀՀ ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ:
Ա. Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին՝ հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...