17:12   08-06-2023
Image Description
Կանցկացվի հայ-ռուսական կրթական համաժողով
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան 200 մարդ կդառնա Հայաստանի և Ռուսաստանի գիտակրթական ֆորումի մասնակից, որը շուտով կանցկացվի Հայաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Կրթական համաժողովը կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական երկրորդ ֆորումի շրջանակում։ 

Մարտիրոսյանի խոսքով՝ համաժողովին ակնկալվում է երկու երկրների կրթության նախարարների մասնակցությունը։ Բացի այդ, միջոցառմանը նախատեսվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի ռեկտորի ներկայությունը։ Փոխնախարարը նշեց, որ համաժողովին կմասնակցեն մոտ 100 ռուսաստանցի և 100 հայաստանցի։

Loading...