18:20   08-06-2023
Image Description
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնություն տրամադրող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Նախարարը ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության որակին, սպասարկման ծավալներին, տեխնիկական, կադրային հագեցվածությանը և շենքային պայմաններին:

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական բժշկական ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքները, վեր հանվել հիվանդանոցային առկա խնդիրները:

Loading...