14:30   02-06-2020
20-րդ դարի առաջին «ահաբեկիչը». Դրոն ամենամեծ ռազմական աշխարհագրություն անցած զորավարներից էր. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Պատմությունը ճանաչում է բազմաթիվ զինվորականների, որոնց հանդգնությունը, էներգիան ժամանակի հետ նվազում են: Հոգու կրակը միշտ վառ պահեց Դրաստամատ Կանայանը: Ոգեշնչված հայ ֆիդայիների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ այդ հեղափոխականը 1905 թվականի մայիսի 11-ին Հարավային Կովկասի նավթային մայրաքաղաք Բաքվում ռումբի մի հարվածով սպանում է հարյուրավոր անմեղ հայերի կոտորածը հրահրած Բաքվի նահանգապետ Նակաշիձեին:

Loading...