2008-2009 թվականի տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներն իշխանության թերացումներն ու սխալ տնտեսական քաղաքականությունն էին: Իշխանությունն այդ տարիներին գնաց ոչ թե տնտեսություն զարգացնելու, այլ տնտեսությունը մոնոպոլիզացնելու, արտադրությունը սպանելու և օլիգարխիա ձևավորելու ճանապարհով: Այդ տարիների սխալների հետևանքները մենք տեսանք ընդհուպ մինչև 2017 թվականը: Որո՞նք էին հիմնական տնտեսական սխալները և ի՞նչ պետք է անել այսօր՝ ևս մեկ ճգնաժամ չունենալու համար: 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դասերի մասին պատմում է Հրանտ Միքայելյանը: