14:00   15-06-2020
Լավություն արա, ապրանքդ ջուրը մի գցիր. բարի գործեր անելու մարքեթինգային նուրբ քայլը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Համաճարակի սկզբից սպառողական վարքագծի փոփոխության հետ համընթաց փոխվում են բիզնես կոնցեպտներն ու շուկայավարության մոտեցումները: Սոցիոլոգիայի համար սկսվել է նոր ժամանակաշրջան, երբ կարիք կա հասկանալու փոփոխությունների վեկտորը: Նախնական հետազոտություններն արդեն իսկ վկայում են, որ սպառողը միտված է գնել այն ապրանքը, որի արտադրողը այս ընթացքում աչքի է ընկել բարի գործերով: Հեռահար նպատակ հետապնդող ակցիաների տեսքով բարի գործերը վաղուց կիրառվող, բայց այժմ նոր վերելք ապրող մարքեթինգային քայլ են: Ամերիկյան մի հետազոտություն պարզել է՝ սպառողների 54%-ը նախապատվությունը տալիս է բացառապես բարի գործերով աչքի ընկած կազմակերություններին:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը պատմում է սպառողական նոր ընկալման մասին:

Loading...