Նիկոլ փաշինյանը ոտնահարել ու ոտնակոխում է Հայաստանի բոլոր սրբությունները: Հերթը հասել է արդեն պետականության խորհրդանիշներին՝ գերբ, զինանշան... եթե իր վարչապետ ընտրվելու առաջին ամիսներին նա աշխատանքից ազատում էր դրոշի հետ սխալ վարվող աշխատակցին, ապա այսօր ինքը՝ ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե այս գերբը կապ չունի 1991-ին ստեղծված պետության հետ: Հարց է առաջանում, թե ու՞մ համար են գրված ՀՀ օրենքները, երբ այս խոսքերից հետո պատիժ չի սահմանվում: