16:00   18-06-2020
Ոչ մի օպերացիայի ժամանակ Ադրբեջանում փամփուշտ չպակասեց. ԽՍՀՄ-ից 11000 վագոն զենք էր ժառանգել. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Սովետական միության փլուզումից հետո սկսվեցին ռազմական ժառանգության համար բանակցություններ: Նորանկախ հանրապետությունները ԽՍՀՄ-ից ժառանգեցին ռազմամթերք. Հայաստանն այս հարցում հաջողակներից չէր. շատ զինատեսակներ Հայաստանում ներկայացված չէին, շատ զինապահեստներ էլ մեր երկրում չէին տեղակայված: Ադրբեջանը ժառանգեց ոչ միայն երկրի տարածքի պահեստների ռազմամթերքը, այլ նաև հարակից տարածքների: Առավել պատկերավոր՝ Հայաստանին հասավ մոտ 50-57  տանկ, ադրբեջանցիներին՝ 350: Հսկայական ավիապարկ բաժին հասավ Ադրբեջանին, Հայաստանին՝ մի քանի ուղղաթիռ: Զենքի 400 վագոնով պայքարել ենք 11000 վագոն զենք ունեցող Ադրբեջանի դեմ. ոչ մի օպերացիայի ժամանակ Ադրբեջանում փամփուշտ չպակասեց:

Loading...