16:22   19-06-2020
Որքանո՞վ գույքահարկի դրույքաչափի բարձրացումը կավելացնի քաղաքացու հարկային բեռը . «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ Հայաստանում գույքահարկի դրույքաչափը բարձրացվում է:
Գույքահարկի փոփոխությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում տրամաբանական չէ՝ վստահ է Հրանտ Միքայելյանը: Նոր հարկերի սահմանում կամ հարկերի բարձրացում պետք է անել աճող տնտեսության ժամանակ, այլ ոչ երբ ճգնաժամ է ու տնտեսությունդ արդեն իսկ կրճատվել է 1/4-րդով: Ինչու՞ է հիմա փոփոխվում գույքահարկի մասին օրենքը, որքանո՞վ է արդար այսօր վերահաշվարկել գույքի կադաստրային արժեքը, եթե առաջիկայում անշարժ գույքի շուկայում մասնագետները գնանկում են կանխատեսում, արդյո՞ք սա բյուջեն լցնելու լավագույն տարբերակն էր և որքա՞նով կավելանա քաղաքացու հարկային բեռը: Գույքահարկի դրույքաչափի բարձրացման ու անշարժ գույքի շուկայի մասին է «Վիճակախոսություն» հաղորդաշարի այս թողարկումը:

Loading...