Պետությունը ոչնչացնելու համար նախ հոգևոր դաշտը պետք է ոչնչացնել. սա իշխողների ինքնապահպանման համար է: Ամեն օր մեզ մատուցվող ինֆորմացիոն հեղեղին մենք որևէ հոգևոր բան չենք հակադրում: Սա նաև մշակութային քաղաքականություն չունենալուց է, անցյալից կտրվելուց է: Մեր պետությունը ստեղծվել է երկու տարի առաջ հեղափոխությա՞մբ . մինչ այդ ոչինչ չի՞ եղել: Այսօրվա իշխանության երիտասարդ ներկայացուցիչները կարծեք թե հենց այդ համոզմանն են: Բայց մենք հազարամյակների պատմություն ունենք. չէ՞ որ մեր մասին են ասել՝ մարդկության Պրոմեթևս, աստվածային օրենքների երկիր: