16:00   23-06-2020
Գաղութարարի կողմից դաստիարակված վերնախավը սեփական ժողովրդի ամենամեծ թշնամին է. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ որոշեց չգնալ Մոսկվա ու չմասնակցել Հայրենական պատերազմում հաղթանակի 75 ամյակի միջոցառմանը: Երկրորդ «Ֆարոսը» չէր կարելի բացառել: Պուտինի համար Փաշինյանը երբեք ընդունելի չի լինի, անգամ եթե Փաշինյանն ավելի ռուսամետ լինի, քան նախկինները, որովհետև Պուտինի համար անընդունելի է իշխանության գալու հեղափոխական տարբերակը:Ռուսաստանը մեզ հանգիստ չի թողել վերջին երկու տարում, չի թողնի նաև հետագայում: Փաշինյանի թավիշի պատճառով մեր գլխին դամոկլյան սրի պես մշտապես կախված կմնա հեղաշրջման վտանգը, որը Ռուսաստանը կփորձի անել իր իսկ դաստիարակած խավի ձեռքով:

Loading...