2014 թվականին Անահիտը միայնակ ստեղծեց Ծիրանէ բրենդը: Սա նրա հոբբին էր, հիմնակկան աշխատանքից հետո սիրելի զբաղմունքը... 2020 թվականից հետո Ծիրանեն դարձավ ընտանեկան բիզնես: Ճիշտ է՝ քովիդը իր բաժին հարվածը հասցրեց, վաճառքները նվազեցին, բայց կամքն ու աշխատասիրությունը նրանց տարան հաջողության ճանապարհով: Բրենդի ազգային տեսականին այսօր հատում է նաև Հայաստանի սահմանները: