Աղաբաբյան նորաձևության սրահը հինգ տարուց ավել արտադրում, ստեղծում է հայկական շուկայի համար: Հայ սպառողի գոհունակությունը և մեծ նպատակին հասնելու ձգտումը հիմնադիր քույրերին հասցրեց Միացյալ Նահանգներ: Տեղում ստացան համապատասխան կրթություն, ուսումնասիրեցին շուկան ու պահանջները, ապա դարձան Fasion inn ղեկավարներ: Սա հարթակ է, որը հնարավորություն է տալիս հայ դիզայներներին ներկայացնել սեփական աշխատանքը: