Պասկալն ասում է՝ ինչ տխուր է, երբ մարդ չի հավատում, Աստծուն իր մեջ կարող է կրել միայն ազատ մարդը: 19-րդ դարի վերջ 20-րդ սկզբին մարդկությունը Աստծուն վտարեց երկնքից, ինչպես Նիցշեն հայտարարեց՝ Աստված մեռել է: Եվրոպական քաղաքակրթությունը կանգնեց վակուումի առջև, միլիոնավոր մարդիկ զրկվեցին հավատից: Այս դատարկությունն արտահայտվեց նաև ստեղծագործական դաշտում: Շուտով խավարին պիտի հակադրվեր լույսը. անհատականություններ՝ Լորկա, Մայակովսկի, Չարենց պիտի լուսարձակեին: