Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նման գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն իր Twitter-ի էջում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։
Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Պապիկյանի այցը պայմանավորված է նաև կարևոր իրադարձությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին վերահուղարկավորել Փարիզի Պանթեոնում։