«Հայու տեսակ» հաղորդման հյուրերը այս անգամ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի երգուսույց Անուշ Բալբաբյանն ու խմբավար, պարուսույց Աբել Մաթևոսյանն են։ Խումբը ստեղծվել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։ Այն արդեն գրեթե 15 տարի է գործում է ԿԳՄՍՆ մշակույթի կենտրոնում` շնորհիվ այն ժամանակվա տնօրեն Սամվել Բալոյանի, ով այժմ կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է։