CoWo. Community workspace (համայնքային աշխատամիջավայր):
Այն իսկզբանե ստեղծվեց մեկ հիմնական նպատակով. բացակայում էր հարթակ, որտեղ հնարավոր էր հավաքվել, քննարկել ու հասկանալ ոլորտը: Ութ տարի աշխատելով IT-ում, Արփի Կարապետյանը նկատել էր, որ համայնքային շփում չկա, ընկերությունները անտեղյակ են միմյանցից: Թերևս ԱՏՁՄ-ն միակն էր, որ մագնիսի էֆեկտով կարողանում էր իր շուրջը հավաքել բոլորին, բայց այն բավարար չէր: 2020 թվականին էլ ստեղծվեց այս միջավայրը, որը շարունակաբար ներգրավում է թե՛ հայկակական, թե՛ արտասահմանյան ընկերությունների: