«Հայացք Հայքից» հաղորդումը ներկայացրեց
հայ մեծերի մտքերը, խոհերը, ապա անդրադարձավ օտարներին, նրանց ընկալմանը, պատկերացումներին
առ մեր երկիր, և հաղորդման վերջին առաջադրանքը մերօրյա մշակութային, հոգևոր դաշտի խնդիրների
դիտարկումն էր: Հոգևոր դաշտի կայացման հարցն առկախ է, պայքարը շարունակվում է. մենք
պետք է մեր առջև նոր, բարձր առաջադրանքներ դնենք: Համայն հայությունը սպասում է մեծ
պատվերների. այպես շարունակվել չի կարելի: