18:09   18-07-2020
Տանը, սրճարանում, քաղաքում ինչպե՞ս հասկանալ, որ դիզայները ճիշտ է աշխատել.«Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Ինտերիերի դիզայնը միայն արտաքինի հետ կապված երևույթ չէ: Բնակարանի դիզայնն, օրինակ, այնպիսին պետք է լինի, որ հեշտացնի մարդու կյանքը և կենցաղը: Յուրաքանչյուր տարածք դիզայներական ուրույն մոտեցում է պահանջում: Կան բաներ, որոնք մասնավոր տարածքների դիզայնի առումով կարող են ընդունելի լինել, եթե հաճախորդն այդպես է ցանկանում, բայց հանրային տարածքների դիզայնը սուբյեկտիվ կարծիքի կամ ճաշակի հիման վրա չի կարող կառուցվել. այս դեպքում վայրը պետք է այնպիսին լինի, որ ցանկացած ճաշակի տեր մարդ իրեն լավ զգա այդ տարածքում և երկրորդ անգամ գալու ցանկություն ունենա: Շինարարության ո՞ր փուլում է պետք դիմել դիզայներին: Ի՞նչ տարբերություններ կան հանրային և ոչ հանրային տարածքների դիզայներական մոտեցումների առումով: Ինչպե՞ս են դիզայներական որոշումները կայացվում քաղաքին վերաբերող հարցերում: «Մեծ կառուցապատում» հաղորդման հյուրը «Design DeLuxe group»-ի համահիմնադիր, դիզայներ Գագա Ամատունին է:

Loading...