Թուրքիան ուզում է օգտվել արաբական երկրների նավթից ու գազից. մի բան, որ ինքը չունի: Էրդողանն ակնկալում է, որ առնվազն իր երկրով անցնեն արաբական երկրների բոլոր հնարավոր նավթամուղերն ու գազամուղերը: Խոսքն ահռելի գումարների մասին է, հատկապես, երբ Թուրքիայում փողի խնդիր կա, իսկ ընտրությունների վրա մեծ գումարներ են ծախսվել: Թյուրքալեզու պետությունների զգալի մասն առանձնապես գումար չունի և Թուրքիայի հույսով է: ԱՄՆ-ին կամ Եվրոպային դիմելը Թուրքիայի համար կարող է ավելի թանկ արժենալ: Այդ դեպքում Էրդողանին կստիպեն նոր գործարքների գնալ, որին նա պատրաստ չէ:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով Էրդողանին մեծ գումարները պետք են որոշակի նպատակների համար, այդ նպատակները լավ են հասկանում նաև արաբական երկրները: