Սպարտակ Կյուրեղյանի զենք ձեռք բերելու պատմությունը շատերի նման սկսվեց 2020 թվականին: Դա առաջինն էր, որով այս տարիների ընթացքում կրակվել է 10. 000 փամփուշտից ավելին: Այսօր արդեն ունի երկրորդը, որին սպասվում է նույն ճանապարհը: Եթե մենք 2020-ից առաջ գոնե որոշ չափով պատրաստության աստիճան ունենայինք, սցենարները այլ կլինեին: Մարդիկ պատերազմի դաշտ էին հասնում՝ չիմանալով, թե ինչպես կարելի է քանդել և հավաքել զենքը: Այսօր բոլոր նրանք, ովքեր շարունակում են պատրաստվել պատերազմի մեկ նպատակ ունեն՝ ազգին բերե պատրաստության գոնե մինիմալ մակարդակի: