20:01   26-07-2023
Բարոյական նորմերից դուրս. Ինչպես են Թուրքիայում վերաբերվում «կասկածելի» կանանց. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Հասարակաց տները  Թուրքիայում օրինականացվել են սկսած 1884 թվականից, դեռ Օսմանյան կայսրության ժամանակներում: Այդ հասարակաց տներից կայսրությունը, իսկ հետո նաև պետությունն  անգամ հարկեր էր գանձում: Առաջին «մամա Ռոզա»-ն Թուրքիայում ընդունված է համարել Լանգա Ֆաթմային: Թուրքերը հասարակաց տները կառուցում էին քաղաքի ոչ իսլամադավան հատվածներում՝ հիմնականում հունաբնակ շրջաններում: Թուրք հասարակությունը այդ կերպ փորձում էր ծածկել իր բարոյական պատկերը: Օսմանյան Թուրքիայում անգամ սեռավարակները կանխելու համար անառակատուն են կառուցել, որպեսզի մարդկանց կենտրոնացնեն մի վայրում, իսկ հետո հասարակաց տան եկամտով կառուցել են հիվանդանոց:  

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշում է, թե Օսմանյան կայսրության ժամանակ և թե հիմա՝ ժամանակակից Թուրքիայում «կնոջը գործ» վրա բռնեցնելիս պետությունն այդ կնոջը «մարմնավաճառի անձնագիր է տալիս»:

Loading...